Հոկենհայմում կայացած Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ մրցանակի խաղարկությունում աշխարհի ռեկորդ են սահմանել «Մաքլարենի» մեխանիկները։ Ջենսոն Բատոնի բոլիդի անվադողերը փոխելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 2,31 վայրկյան։
Նախկինում «Մաքլարենը» բազմիցս տուժել է մեխանիկների դանդաղ աշխատանքից եւ պիտ կանգառներում կորցրած վայրկյանները լուրջ խնդիր էին թիմի համար։ Աշխատանքը տվել է արդյունք։ Այդ մասին անձամբ հայտարարել է Ջենսոն Բատոնը, փոխանցում է gpupdate.net-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում