11:14  ,  2 օգոստոսի, 2017

Դի Մարիան հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով:

29-ամյա արգենտինացին դիտարկվում է որպես բրազիլացի հարձակվող Նեյմարին փոխարինող: Դի Մարիան եւս հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ, քանի որ ցանկանում է խաղալ իր հայրենակից Լիոնել Մեսիի հետ: Նշվում է, որ կատալոնական ակումբն արդեն բանակցություններ է սկսել արգենտինացու հետ:

Իսպանիայում Անխել Դի Մարիան 2010-2014-ը խաղացել է Մադրիդի «Ռեալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում