18:20  ,  23 հուլիսի, 2012

Վիլաշ-Բոաշը Մոդրիչի գործարքում ներառում է Խեսեին եւ Խոսելուին

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է Մադրիդի «Ռեալի» հետ Լուկա Մոդրիչի գործարքում ներառել Արքայական ակումբի երկրորդ թիմի խաղացողներ Խեսեին եւ Խոսելուին, որոնք անցած մրցաշրջանում թիմի կազմում դուրս եկան իսպանական Սեգունդա, հաղորդում է as.com-ը։

Հիշեցնենք, որ Մոդրիչը հրաժարվեց «Տոտենհեմի» կազմում մարզվել եւ մեկնել ԱՄՆ՝ նախապատրաստան փուլի։ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը քննադատեց խաղացողին ոչ պրոֆեսիոնալ վարքի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով