Ֆուտբոլի Սլովակիայի երկրորդ լիգայի առաջնությունում «Ժիլինայի» երկրորդ թիմը 4:2 հաշվով հաղթել է Բրատիսլավայի «Ինտերին», հայտնում է ակումբի կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին, իսկ 5 րոպե անց դարձել է գոլի հեղինակ: Դա 18-ամյա ֆուտբոլիստի նորամուտի խաղն էր «Ժիլինայում»:
Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանն օրեր առաջ Գյումրիի «Շիրակից» էր տեղափոխվել Սլովակիայի չեմպիոն «Ժիլինա», որի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի