22:12 30 հուլիսի, 2017Ֆուտբոլի Սլովակիայի երկրորդ լիգայի առաջնությունում «Ժիլինայի» երկրորդ թիմը 4:2 հաշվով հաղթել է Բրատիսլավայի «Ինտերին», հայտնում է ակումբի կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին, իսկ 5 րոպե անց դարձել է գոլի հեղինակ: Դա 18-ամյա ֆուտբոլիստի նորամուտի խաղն էր «Ժիլինայում»:
Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանն օրեր առաջ Գյումրիի «Շիրակից» էր տեղափոխվել Սլովակիայի չեմպիոն «Ժիլինա», որի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.