09:08  ,  29 հուլիսի, 2017

Հաջորդ շաբաթ Նեյմարը 5 տարվա պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը վերջնական որոշում է ընդունել տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ: Արդեն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի 25-ամյա ֆուտբոլիստը կկնքի հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է A Bola-ն:

Փարիզյան ակումբից զգալի միջնորդավճար կստանա Նեյմարի շահերը ներկայացնող ընկերությունը, որը պատկանում է ֆուտբոլիստի հորը: Ավագ Նեյմարն ու խորհրդական Պինի Զավահին կստանան 36 միլիոն եվրո:

ՊՍԺ-ն «Բարսելոնային» կվճարի Նեյմարի պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային գինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս