16:11  ,  23 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Մեծ Բրիտանիայի դրոշակակիրը կլինի քառակի օլիմպիական չեմպիոն Քրիս Հոյը

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն սըր Քրիս Հոյը կլինի Մեծ Բրիտանիայի պատվիրակության դրոշակակիրը 30-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունում։ 36-ամյա մարզիկին ընտրել են բրիտանացի օլիմպիականները քվեարկությամբ։

Հոյը կմասնակցի իր չորրորդ Խաղերին։ Բրիտանացին հրապարակային հեծանվավազքի ամենատիտղոսակիր օլիմպիականն է, հաղորդում է The Guardian-ը։

Հոյը Մեծ Բրիտանիայի դրոշակակիրն է եղել 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի փակման արարողությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով