09:40  ,  28 հուլիսի, 2017

«Բարսելոնան» ժամանել է Մայամի՝ «Ռեալի» դեմ խաղին

«Բարսելոնան» Վաշինգտոնից ժամանել է Մայամի, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ: Կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Մայամիում արված լուսանկար է տեղադրել Ինստագրամում:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 03:30-ին:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Վալվերդեի գլխավորած թիմը Նեյմարի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում