23:44  ,  27 հուլիսի, 2017

«Ստալի» խաղացող. Եղիշե Մելիքյանը կարողանում է մեզ վստահություն հաղորդել

Ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Օրեստ Կուզիկը պատմել է թիմի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի աշխատանքային ոճի մասին:

«Ոչ մի գաղտնիք չկա: Եղիշե Մելիքյանն ընդամենն ասում է մեզ. «Ոչ մեկից մի վախեցեք: Դուրս եկեք խաղադաշտ եւ ցուցադրեք այն ամենը, ինչ կարող եք: Ամոթ չէ պատվով պարտվել, ամոթ է խաղադաշտում լինել վախեցած եւ անօգնական»: Նա կարողանում է մեզ վստահություն հաղորդել: Իսկ մեզ հաջողվում է կատարել նրա բոլոր առաջադրանքները»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է uafootball.segodnya.ua-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության առաջին երկու տուրերում «Ստալը» հաղթանակ է տարել: Թիմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի խաղացողներ Գոռ եւ Էդգար Մալաքյաններն ու Արթուր Դանիելյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում