23:44 27 հուլիսի, 2017Ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Օրեստ Կուզիկը պատմել է թիմի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի աշխատանքային ոճի մասին:
«Ոչ մի գաղտնիք չկա: Եղիշե Մելիքյանն ընդամենն ասում է մեզ. «Ոչ մեկից մի վախեցեք: Դուրս եկեք խաղադաշտ եւ ցուցադրեք այն ամենը, ինչ կարող եք: Ամոթ չէ պատվով պարտվել, ամոթ է խաղադաշտում լինել վախեցած եւ անօգնական»: Նա կարողանում է մեզ վստահություն հաղորդել: Իսկ մեզ հաջողվում է կատարել նրա բոլոր առաջադրանքները»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է uafootball.segodnya.ua-ն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության առաջին երկու տուրերում «Ստալը» հաղթանակ է տարել: Թիմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի խաղացողներ Գոռ եւ Էդգար Մալաքյաններն ու Արթուր Դանիելյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.