Հույս ունեմ, որ BBC եռյակը կմնա «Ռեալում», սակայն մինչեւ օգոստոսի 31-ն ամեն ինչ կարող է տեղ ունենալ, ասել է Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ խոսելով Գարեթ Բեյլի, Քարիմ Բենզեմայի եւ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին բազմաթիվ մեկնաբանությունների մասին: Տրանսֆերային պատուհանը փակվում է ամռան վերջին օրը:
Զիդանը հրաժարվել է մեկնաբանել Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու հավանականությունը:
«Ես մարզիչ եմ: Այդ հարցով պետք է ուրիշներին հարցնել: Առայժմ ոչինչ տեղի չի ունեցել»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Մոնակոյի» ներկայացուցիչները վստահեցնում են, որ Մբապեն եւս մեկ մրցաշրջան կանցկացնի Ֆրանսիայի առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում