Բասկետբոլի տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության A խմբի մրցաշարի հաղթող: Անդորրայում ընթացող մրցաշարում Հայաստանի թիմը չորս խաղում տարավ նույնքան հաղթանակ: Չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ եւ առավելության հասավ 85:53 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին երեք հանդիպումներում Հայաստանի թիմը 66:59 հաշվով պարտության էր մատնել Ջիբրալթարին, 78:37 հաշվով հաղթել Մոլդովայի հավաքականին, 79։48 հաշվով՝ Մալթային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում