17:53  ,  27 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստանի Մ-16 թիմի չորրորդ հաղթանակը

Բասկետբոլի տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության A խմբի մրցաշարի հաղթող: Անդորրայում ընթացող մրցաշարում Հայաստանի թիմը չորս խաղում տարավ նույնքան հաղթանակ: Չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ եւ առավելության հասավ 85:53 հաշվով:

Հիշեցնենք, որ առաջին երեք հանդիպումներում Հայաստանի թիմը 66:59 հաշվով պարտության էր մատնել Ջիբրալթարին, 78:37 հաշվով հաղթել Մոլդովայի հավաքականին, 79։48 հաշվով՝ Մալթային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում