10:31  +04,  27 հուլիսի, 2017

ԵԱ. Հայ ըմբիշները նվաճել են եւս 2 մեդալ

Բոսնիա-Հերցեգովինայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճի Հայաստանի թիմը նվաճել է եւս 2 բրոնզե մեդալը:

Մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալակիր են դարձել Առաքել Մովսեսյանը (46 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (100 կգ): Երրորդ տեղի համար գոտեմարտում Մովսեսյանը 10:0 հաշվով հաղթել է մակեդոնացի Աիդ Սալիասիին, իսկ Սիմոնյանը շանս չի տվել ադրբեջանցի Համլետ Նասիբլիին՝ 12:1:

Հիշեցնենք, որ առաջին մրցումային օրը Գենիկ Ասատրյանը բրոնզե մեդալակիր էր դարձել 50 կգ քաշային կարգում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 3:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռամիզ Հասանովին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Ռաֆայել Հարությունյանը (42 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Մեժլում Մեժլումյանը (58 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (63 կգ), Դավիթ Գեւորգյանը (69 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (76 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը գրավեց 7-րդ տեղը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ), Ռոբերտ Կարապետյանը (46 կգ), Հայկ Ասատրյանը (50 կգ), Սամվել Աղաջանյանը (54 կգ), Աշոտ Կիրակոսյանը (58 կգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Վահե Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս