10:18  ,  27 հուլիսի, 2017

Մոուրինյո. Մեսի ու Նեյմար ունեցող մակարդակի թիմերի դեմ քիչ բան կարող ես անել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում կատալոնական «Բարսելոնայից» կրած պարտությունը նվազագույն հաշվով:

«Խաղի ընթացքում հրաշալի մթնոլորտ էր: Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է նախամրցաշրջանային հանդիպումների ժամանակ: Երկրպագուները ցանկանում են գործում տեսնել լավագույն ֆուտբոլիստներին: Գրանցվեց 1:0 հաշիվը, սակայն խաղը կարող էր բոլորովին այլ ավարտ ունենալ, քանի որ թիմերը ստեղծեցին շատ գոլային պահեր: Դժգոհ եմ մեր խաղից պաշտպանությունում, սակայն այս փուլում արդյունքն այնքան էլ կարեւոր չէ:

«Բարսելոնան» ունի Մեսի, Նեյմար, կան նաեւ Պիկե, Սուարես, Ինյեստա, իսկ «Ռեալն» ունի Ռոնալդու, Բեյլ, Կրոս: Այդպիսի մակարդակի թիմերի դեմ խաղում քիչ բան կարող ես անել: Կարելի է միայն փորձել նրանց դիմակայել տակտիկայի շնորհիվ: Ֆուտբոլում դա հնարավոր է, սակայն այն, ինչ նրանք անում են գնդակի հետ, դա աներեւակայելի է»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 62-րդ րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում