09:59  ,  27 հուլիսի, 2017

ԱՄՆ-ի հավաքականը՝ ԿՕՆԿԱԿԱՖ-ի գավաթակիր

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը նվաճել է ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի հաղթողի կոչումը: ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքի «Լիվայս» ստադիոնում կայացած եզրափակիչում ամերիկացիները 2:1 հաշվով հաղթել են Ջամայկայի հավաքականին:

ԱՄՆ-ի հավաքականն այս մրցաշարում հաղթեց 6-րդ անգամ: Այդ ցուցանիշով ռեկորդակիր է Մեքսիկայի հավաքականը, որը նվաճել է 10 տիտղոս: Ջամայկայի հավաքականն էլ երկրորդ տարին անընդմեջ պարտվեց եզրափակիչում: Նախորդ անգամ մրցակիցը եղել էին մեքսիակացիները (1:3):

ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ, եզրափակիչ

ԱՄՆ – Ջամայկա՝ 2:1

Ժոզի Ալտիդոր, 45, Ջորդան Մորիս, 88 – Ջի-Վոն Ուոտսոն, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում