21:54  ,  26 հուլիսի, 2017

Մեքսիկայում ֆուտբոլիստուհիներին արգելվել է հղիությունն ու միասեռական ամուսնությունը

Մեքսիկայի կանանց ֆուտբոլային լիգայի ակումբները խաղացողների պայմանագրերում ներառել են երկու յուրօրինակ կետ։ Ֆուտբոլիստուհիներին արգելված է ակումբի հետ պայմանագրի գործողության ընթացքում հղիանալ։

Արգելված է նաեւ միասեռական ամուսնությունը, հաղորդում է La Jornada-ն։ Խախտումը ենթադրում է պայմանագրի միակողմանի խզում, առանց փոխհատուցման։

Մեքսիկայի կանանց ֆուտբոլային լիգայում սահմանված է նաեւ աշխատավարձի առաստաղ՝ ամսական 112 եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում