17:47  ,  26 հուլիսի, 2017

Նովակ Ջոկովիչի համար մրցաշրջանն ավարտված է

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ այս մրցաշրջանում այլեւս կորտ դուրս չի գա։ Ուիմբլդոնի մրցաշարում սերբ թենիսիստը հրաժարվել էր պայքարից չեխ Թոմաշ Բերդիխի հետ մրցախաղում։ Նա խոստովանել էր, որ արդեն 1,5 տարի դաստակի վնասվածք ունի։

Տորոնտոյում տեղի ունեցած բուժհետազոտության արդյունքում, որոշում է ընդունվել չդիմել վիրահատության եւ անցնել վերականգնողական փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով