13:38  ,  23 հուլիսի, 2012

Լեմպարդը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում

Եթե «Չելսին» ինձ պայմանագիր առաջարկի՝ ես կհամաձայնեմ, ասել է լոնդոնյան ակումբի եւ Անգլիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը։ Ֆուտբոլիստը չի բացառել նաեւ ԱՄՆ տեղափոխվելու տարբերակը։

«Ամեն ինչ կախված է «Չելսիից»։ Ես չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում պայմանագրիս լրանալուց հետո։ Իսկ առայժմ մեզ սպասվում է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը եւ աշխարհի ակումբային առաջնությունը»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Goal.com-ի։

«Չելսիի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը լրանում է հաջորդ տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում