09:45  ,  26 հուլիսի, 2017

Պիկեն՝ Նեյմարի հետ լուսանկարի մասին. Դա իմ անձնական կարծիքն էր

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է թվիթերյան էջում տեղադրած լուսանկարը բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը լուսանկարը վերնագրել էր. «Նա կմնա», ինչը զարմանք էր առաջացրել Նեյմարի մտերիմների մոտ:

«Դա իմ անձնական կարծիքն էր: Իհարկե, այժմ Նեյմարի ապագայի մասին կարող է խոսել միայն նա: Ես ցանկանում եմ, որ նա մնա, այդ պատճառով լուսանկար հրապարակեցի»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն: 

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նեյմարը մոտ է ՊՍժ տեղափոխվելուն: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել բրազիլացու պայմանագրում նշված 220 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում