Բասկետբոլի կանանց մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։
Ջիբրալթարում ընթացող մրցաշարի առաջին խաղում հայ մարզուհիները մրցել են Մոնակոյի հավաքականի հետ եւ հաղթել են մեծ առավելությամբ՝ 81։41։
B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են նաեւ Ուելսի եւ Ջիբրալթարի թիմերը։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 30-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում