Հայաստան - Մոնակո՝ 81։41

18:01   25 հուլիսի, 2017

Բասկետբոլի կանանց մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։

Ջիբրալթարում ընթացող մրցաշարի առաջին խաղում հայ մարզուհիները մրցել են Մոնակոյի հավաքականի հետ եւ հաղթել են մեծ առավելությամբ՝ 81։41։

B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են նաեւ Ուելսի եւ Ջիբրալթարի թիմերը։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։