16:41  ,  25 հուլիսի, 2017

«Չելսին» չինացիներին անպատված Քենեդիին ուղարկել է Լոնդոն

Ասիայում շրջագայող «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Ռոբերտ Քենեդին վերադարձել է Լոնդոն:

Անգլիայի չեմպիոնի ղեկավարությունը նման որոշում է կայացրել 21-ամյա ֆուտբոլիստի՝ սոցիալական ցանցերում Չինաստանի եւ չինացիների հասցեին վիրավորական գրառումների համար, գրում է Sky Sports-ը:

Ավելի վաղ «Չելսին» հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ չինացիներից ներողություն խնդրելով Քենեդիի վարքի համար: Ակումբը նաեւ նշել էր, որ բրազիլացին պատժվելու է:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին (Երեւանի ժամանակով 15:35-ին) Անգլիայի չեմպիոնը Սինգապուրում ընկերական խաղ է անցկացնելու Մյունխենի «Բավարիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում