09:25  ,  25 հուլիսի, 2017

Մեսին լավագույն նախամրցաշրջանային պատրաստությունն է անցկացնում կարիերայում

«Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստները նախամրցաշրջանային մարզումների ժամանակ կրում են GPS-տրեկեր, որը թույլ է տալիս հետեւել նրանց ֆիզիկական եւ նյութափոխանակային վիճակին:

Sport.es-ի համաձայն՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին լավագույն ֆիզիկական պատրաստությունն է գրանցել կարիերայում: 30-ամյա ֆուտբոլիստն անձնական ռեկորդ է գրանցել ընդհանուր վազքում, արագացումներում, սպրինտում ու երկար վազքում, շնչառական պատրաստվածությամբ եւ այլ տվյալներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում