14:05  ,  22 հուլիսի, 2017

Նյու Յորքում ֆանատը մտել է խաղադաշտ եւ գրկախառնվել Նեյմարի հետ (ֆոտո)

«Բարսելոնան» բաց մարզում է անցկացրել Նյու Յորքի «Ռեդ Բուլ Արենայում»: Մի քանի հազար երկրպագուներ են հետեւել կատալոնական թիմի մարզմանը: Ֆանատներից մեկին էլ հաջողվել է մտնել խաղադաշտ եւ ողջագուրվել բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ, որը բարձր տրամադրությամբ շարունակում է մարզումները Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի հետ, թեեւ ոչ պաշտոնական տվյալներով,առաջիկա օրերին նա կտեղափոխվի ՊՍԺ:

Հուլիսի 23-ին, Երեւանի ժամանակով 02:00-ին «Բարսելոնան» International Champions Cup-ի հանդիպում կանցկացնի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English