Ռումինիայում ավարտվին մոտեցող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնության 17-րդ տեղի համար խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին: Գրանցվեց 82:80 հաշիվը (25:15, 17:27, 20:13, 20:25)
Առաջին քառորդում 10 միավորի առավելությամբ հաղթեց հայկական թիմը, իսկ երկրորդում նույն տարբերությամբ ուժեղ գտնվեցին ադրբեջանցիները: Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը կարողացավ հաղթանակ կորզել: Հանդիպման վերջին վայրկյաններն անցան լարված պայքարում: Հայաստանի թիմն ուներ մեկ միավորի առավելություն, որը պահպանեց եւ ավելացրեց եւս մեկով:
Հիշեցնենք, որ հայ բասկետբոլիստները խմբային փուլի 4 խաղերից երեքում պարտվել էին Ֆինլանդիայի (69:95), Բելառուսի (56:67) եւ Բելգիայի (74:87) թիմերին եւ միակ հաղթանակը տարել էին խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ (56:45)։ Վիգեն Էսկիջյանի գլխավորած թիմն «Ա» ենթախմբում գրավել էր վերջին՝ 5-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի