10:14  ,  23 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Ռամադանը կխանգարի մուսուլման օլիմպիականներին

Հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերը համընկնում են մուսուլմանական լուսնային օրացույցի 9-րդ ամսվա՝ Ռամադանի հետ (20.07-19.08)։

Այդ ընթացքում մուսուլմաններն առավոտյան նամազից մինչեւ երեկոյան նամազ ոչինչ չեն ուտում եւ չեն խմում։

Օլիմպիական խաղերի 10 հազարից ավելի մասնակիցների թվում կա 3 հազար մուսուլման։

Ցերեկային ժամերին, մրցումներից առաջ սննդից եւ հեղուկից հրաժարվելը մարզիկների համար կարող է ճակատագրական լինել, կամ առնվազն նվազեցնել նրանց մրցունակությունը։ Սակայն որոշ մուսուլմական երկրներում պրոֆեսիոնալ մարզիկներն ազատ են իրենց ընտրության մեջ, հաղորդում է BBC-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով