13:11  ,  21 հուլիսի, 2017

ԱՄՆ-ի հավաքականի 2 ֆուտբոլիստների կծել են հանդիպման ժամանակ

Սալվադորի հավաքականի 2 ֆուտբոլիստներ ոչ մարզական վարքով են առանձնացել ԱՄՆ-ի թիմի դեմ ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղում: Նախ պաշտպան Հենրիի Ռոմերոն կծել է «Տորոնտոյի» ամերիկացի հարձակվող Ժոզի Ալտիդորին, իսկ ավելի ուշ թիմակցի օրինակին հետեւել է Դարվին Սերենը: Վերջինս էլ կծել է ամերիկացի Օմար Գոնսալեսին, հայտնում է AP-ը:

Այդ խաղում ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում