07:56 21 հուլիսի, 2017Պատմության մեջ առաջին անգամ մանչեսթերյան դերբին տեղի ունեցավ Մանչեսթերից դուրս: ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում 2:0 հաշվով առավելության հասավ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը: 37-րդ եւ 39-րդ րոպեներին աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա փոխարինվեց 62-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ հանդիպումն էր ԱՄՆ-ում: Նախորդ 2 ընկերական խաղերում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2) ու «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1): 2 խաղերում էլ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 23-ին՝ մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ: Հուլիսի 26-ին անգլիական ակումբի մրցակիցը կլինի «Բարսելոնան»:
International Champions Cup
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Ռոմելու Լուկակու, 37, Մարկուս Ռեշֆորդ, 39

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.