10:10  ,  20 հուլիսի, 2017

Ուսեյն Բոլթն աշխարհի առաջնությունում հանդես կգա 2 մրցատարածություններում

8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթն աթլետիկայի աշխարհի 2017թ. առաջնությունում հանդես կգա միայն 100 մետրում ու 4х100 մ փոխանցումավազքում: Դա լինելու է 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակրի կարիերայի վերջին մրցումը, հայտնում է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կայքը:

«Նպատակս Լոնդոնում հաղթելն է: Ցանկանում եմ կարիերաս ավարտել հաղթական նոտայով: Որոշել եմ, որ եկել է կարիերաս ավարտելու ժամանակը, քանի որ հասել եմ իմ առջեւ դրված բոլոր նպատակներին»,- ասել է ջամայկացի 30-ամյա արագավազորդը:

Աթլետիկայի աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 4-13-ը Լոնդոնում: Ուսեյն Բոլթը 100 մետր վազքի աշխարհի եռակի չեմպիոն է, իսկ 4х100 մ փոխանցումավազքում ոսկե մեդալ է նվաճել 4 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում