«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն, ամփոփելով նախորդ մրցաշրջանը, նշել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում: Ավելի վաղ նշվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ:
«Նախորդ մրցաշրջանն ինձ համար լավագույնն էր «Բարսելոնայում»: Ես հարմարվել եմ քաղաքին ու թիմին: Երջանիկ եմ «Բարսելոնայում»: Նախորդ մրցաշրջանում ինձ հարմարավետ էի զգում այստեղ, թեեւ չհաղթեցինք Պրիմերայում ու Չեմպիոնների լիգայում: Սակայն մենք ցուցադրում ենք հրաշալի ֆուտբոլ, պետք է շարունակել նույն կերպ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարի համար վճարել պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը։ Այդ դեպքում, որոշումը պետք է ընդունի ֆուտբոլիստը։ Նեյմարի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:57 , 27 սեպտեմբերի 
18:15 , 27 սեպտեմբերի 
18:11 , 27 սեպտեմբերի 
17:40 , 27 սեպտեմբերի
15:48 , 27 սեպտեմբերի 
11:40 , 27 սեպտեմբերի
10:03 , 27 սեպտեմբերի
09:06 , 27 սեպտեմբերի 
01:01 , 27 սեպտեմբերի
00:51 , 27 սեպտեմբերի