10:10 19 հուլիսի, 2017«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն, ամփոփելով նախորդ մրցաշրջանը, նշել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում: Ավելի վաղ նշվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ:
«Նախորդ մրցաշրջանն ինձ համար լավագույնն էր «Բարսելոնայում»: Ես հարմարվել եմ քաղաքին ու թիմին: Երջանիկ եմ «Բարսելոնայում»: Նախորդ մրցաշրջանում ինձ հարմարավետ էի զգում այստեղ, թեեւ չհաղթեցինք Պրիմերայում ու Չեմպիոնների լիգայում: Սակայն մենք ցուցադրում ենք հրաշալի ֆուտբոլ, պետք է շարունակել նույն կերպ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարի համար վճարել պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը։ Այդ դեպքում, որոշումը պետք է ընդունի ֆուտբոլիստը։ Նեյմարի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.