Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը: Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղում «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտություն կրեց 1:3 հաշվով: Հյուրերը հասան կամային հաղթանակի: Հաշիվը բացեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, սակայն հյուրերի հարձակվող Միխայիլ Գորդեյչուկի դուբլի շնորհիվ ԲԱՏԷ-ն արդեն մինչեւ ընդմիջում առաջ անցավ: Երկրորդ խաղակեսում ԲԱՏԷ-ի երրորդ գոլը խփեց կիսապաշտպան Մաքսիմ Վոլոդկոն:
Հիշեցնենք, որ Բելառուսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
ԲԱՏԷ-ն հաջորդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն «Սլավիայի» հետ:
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Ալաշկերտ» (Հայաստան) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 1:3 (առաջին խաղ՝ 1:1)
Ուրոշ Նենադովիչ, 18 - Միխայիլ Գորդեյչուկ, 23, 35, Մաքսիմ Վոլոդկո, 78
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում