20:48  ,  18 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» պարտվում է ԲԱՏԷ-ին (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ընդունել է Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ին (ուղիղ հեռարձակում): Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո 2:1 հաշվով հաղթում են հյուրերը: Հաշիվը բացեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, սակայն հյուրերի հարձակվող Միխայիլ Գորդեյչուկի դուբլի շնորհիվ ԲԱՏԷ-ն առջեւում է:

Ընդմիջում է:

Հիշեցնենք, որ Բելառուսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն «Սլավիայի» հետ:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Ալաշկերտ» (Հայաստան) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 1:2 (առաջին խաղ՝ 1:1)

Ուրոշ Նենադովիչ, 18 - Միխայիլ Գորդեյչուկ, 23,  35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով