00:30  ,  15 հուլիսի, 2017

Պաշտոնական. «Միլանը» 42 միլիոն եվրո կվճարի Լեոնարդո Բոնուչիի համար

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի տեղափոխության հարցով Թուրինի «Յուվենտուսի» հետ համաձայնության հասնելու մասին:

Բուժզննում անցնելուց հետո 30-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ:

«Յուվենտուսի» կայքը հայտնում է, որ Բոնուչիի տրանսֆերը կկազմի 42 միլիոն եվրո, որը միլանցիները կվճարեն առաջիկա 3 տարում:

Իտալական մամուլի համաձայն՝ «Միլանում» իտալացի պաշտպանի տարեկան աշխատավարձը կկազմի 6.5 միլիոն եվրո:

Լեոնարդո Բոնուչին 2010-ին իտալական «Բարիից» էր տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 300 հանդիպում, դարձել Իտալիայի 5-ակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր: Նրան ցանկանում էին ձեռք բերել նաեւ «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Չելսին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news