00:30 15 հուլիսի, 2017«Միլանը» պաշտոնապես հայտարարել է իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի տեղափոխության հարցով Թուրինի «Յուվենտուսի» հետ համաձայնության հասնելու մասին:
Բուժզննում անցնելուց հետո 30-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ:
«Յուվենտուսի» կայքը հայտնում է, որ Բոնուչիի տրանսֆերը կկազմի 42 միլիոն եվրո, որը միլանցիները կվճարեն առաջիկա 3 տարում:
Իտալական մամուլի համաձայն՝ «Միլանում» իտալացի պաշտպանի տարեկան աշխատավարձը կկազմի 6.5 միլիոն եվրո:
Լեոնարդո Բոնուչին 2010-ին իտալական «Բարիից» էր տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 300 հանդիպում, դարձել Իտալիայի 5-ակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր: Նրան ցանկանում էին ձեռք բերել նաեւ «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Չելսին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.