15:05  ,  14 հուլիսի, 2017

Մխիթարյանը եւ Մոուրինյոն լուսանկարվել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի հերոսի հետ (ֆոտո)

Անգլիացի դերասան Դոմինիկ Մոնագանը ներկա է եղել Լոս Անջելեսում հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը:

«Մատանիների տիրակալը» ֆիլմի հերոսի հետ լուսանկարվել են անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, թիմի ֆուտբոլիստները, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Լոս Անջելեսում կորել եմ Դոմինիկ Մոնագանի հետ: Հրաշալի է հանդիպել քեզ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով լուսանկար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում