09:10  ,  14 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Յան Նեպոմնյաշչի vs Լեւոն Արոնյան

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարում հուլիսի 14-ին կանցկացվեն նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ, որը 4 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:

7-րդ տուրից հետո Արոնյանը 3.5 միավորով բաժանում է 7-14-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում են Թեյմուր Ռաջաբովը, որը հավաքել է 5 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու հնդիկ Պենտալա Հարիկրիշնան ունեն 4.5-ական միավոր:

Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում