09:10 14 հուլիսի, 2017Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարում հուլիսի 14-ին կանցկացվեն նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ, որը 4 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:
7-րդ տուրից հետո Արոնյանը 3.5 միավորով բաժանում է 7-14-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում են Թեյմուր Ռաջաբովը, որը հավաքել է 5 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու հնդիկ Պենտալա Հարիկրիշնան ունեն 4.5-ական միավոր:
Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.