Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարում հուլիսի 13-ին կկայանա 7-րդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:
6-րդ տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր եւ բաժանում է 8-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը եւ Պենտալա Հարիկրիշնան, որոնք հավաքել են 4-ական միավոր:
Հիշեցնենք, որ նախորդ 6 տուրերում Լեւոն Արոնյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 4 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում