22:56  ,  12 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. Համբարձումյանն ու Բարսեղյանը «Վարդարին» օգնեցին ոչ ոքի խաղալ Շվեդիայում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարը» 1:1 հաշվով ավարտեց շվեդական «Մալմյոյի» դեմ արտագնա հանդիպումը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը հանդես եկան մակեդոնական ակումբի մեկնարկային կազմում: Համբարձումյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ Բարսեղյանը փոխարինվեց 72-րդ րոպեին: 54-րդ րոպեին Տիգրանը ստացավ դեղին քարտ:

Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից Մակեդոնիայում:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Մալմյո» (Շվեդիա) – «Վարդար» (Մակեդոնիա)՝ 1:1 

Ֆրանց Բրորսոն, 75 – Բոբան Նիկոլով, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում