13:10  ,  12 հուլիսի, 2017

ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Ռումինիա

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հուլիսի 12-ին մեկնել է Ռումինիայի Օրադեա քաղաք, որտեղ հուլիսի 14-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի թիմն առաջին խաղը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Ֆինլանդիայի հետ: Մյուս մրցակիցներն են Բելառուսի, Լեհաստանի եւ Բելգիայի հավաքականները, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հուլիսի 10-ին ընկերական հանդիպում էր անցկացրել Ղազախստանի Մ-20 թիմի հետ՝ հաղթելով 85:65 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում