13:07  ,  11 հուլիսի, 2017

ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ. «Ալաշկերտի» ֆուտբոլիստները լավ են պատրաստված տեխնիկապես

Բորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման մասին:

«Ալաշկերտի» ֆուտբոլիստները լավ են աշխատում գնդակով, արագ են ու տեխնիկապես լավ պատրաստված: Գրեթե յուրաքանչյուրը կարող է մեկը մեկի դիմաց շրջանցել մրցակցին: «Ալաշկերտը» նաեւ հաջող է պաշտպանությունից անցնում հարձակման:

Իմ օգնականները ստադիոնից դիտել են «Սանտա Կոլոմայի» դեմ առաջին ու պատասխան խաղերը, սակայն դեռ բարդ է օբյեկտիվ գնահատական տալ «Ալաշկերտի» խաղի մակարդակին՝ հաշվի առնելով մեր դիտած Հայաստանի առաջնության խաղերն ու Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը:

Ամենամեծ սխալը կլինի, եթե մտածենք, որ խնդիրներ չենք ունենալու այս դիմակայությունում: Պետք է դաշտ դուրս գանք առավելապես կենտրոնացված: 2 երկրների չեմպիոնների խաղում շանսերը նախապես 50-50 են»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:

ԲԱՏԷ - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենայում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում