10:40  ,  9 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյան vs Ալեքսանդր Գրիշչուկ

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող FIDE Grand Prix երրորդ մրցաշարում հուլիսի 9-ին կանցկացվեն չորրորդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ 3 տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ հաղթել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին: Նա 2 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English