18:32  ,  8 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյան - Թեյմուր Ռաջաբով՝ ոչ ոքի

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:

Գրոսմայստերները բավարարվեցին ոչ ոքի արդյունքով: Ռաջաբովը 2.5 միավորով ընթացիկ առաջատարն է, Արոնյանն ունի 2 միավոր: 

Երրորդ տուրի պարտիաների մեծ մասը դեռ չի ավարտվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում