Արգենտինական «Տեմպերլեյի» ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը տեղափոխվել է «Նյուելս Օլդ Բոյզ», հայտնում է ակումբի կայքը:
Արգենտինայի 6-ակի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին եւ վարձակալության համար կվճարի 120 հազար եվրո: «Նյուելս Օլդ Բոյզը» հնարավորություն ունի 600 հազար դոլարով գնել Գեւգեոզյանի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը կամ մեկ միլիոն ձեռք բերել նրա ամբողջական տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Մաուրո Գեւգեոզյանը 2017-ին կոլումբական «Աթլետիկո Բակարամանգայից» էր տեղափոխվել «Տեմպերլեյ», որի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 16 խաղի եւ դարձել 7 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի