Պաշտոնական. Մաուրո Գեւգեոզյանը տեղափոխվեց «Նյուելս Օլդ Բոյզ» (ֆոտո)

12:20   7 հուլիսի, 2017

Արգենտինական «Տեմպերլեյի» ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը տեղափոխվել է «Նյուելս Օլդ Բոյզ», հայտնում է ակումբի կայքը:

Արգենտինայի 6-ակի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին եւ վարձակալության համար կվճարի 120 հազար եվրո: «Նյուելս Օլդ Բոյզը» հնարավորություն ունի 600 հազար դոլարով գնել Գեւգեոզյանի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը կամ մեկ միլիոն ձեռք բերել նրա ամբողջական տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Մաուրո Գեւգեոզյանը 2017-ին կոլումբական «Աթլետիկո Բակարամանգայից» էր տեղափոխվել «Տեմպերլեյ», որի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 16 խաղի եւ դարձել 7 գոլի հեղինակ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.