15:30  ,  5 հուլիսի, 2017

Մրցակցին նոկաուտի ենթարկած Կարո Մուրադը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին (ֆոտո)

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը գերմանացի Դոմինիկ Բոեսելին նոկաուտի ենթարկելուց հետո երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

«Շնորհակալ եմ Դրեզդենում ինձ աջակցած բոլոր երկրպագուներին ու նրանց, ովքեր դիտում էին մենամարտը հեռուստացույցով»,- ֆեյսբուքյան էջում գրել է 33-ամյա Մուրադը:

Դա Կարո Մուրադի 31-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում նա անցկացրել է 35 մենամարտ (3 պարտություն, մեկ ոչ ոքի):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում