09:56  ,  5 հուլիսի, 2017

Ուիմբլդոն. Ֆեդերերի ու Ջոկովիչի մրցակիցները պայքարից հրաժարվել են երկրորդ սեթում

Աշխարհի նախկին առաջին ռակետներ Ռոջեր Ֆեդերերը եւ Նովակ Ջոկովիչը հաղթանակով են մեկնարկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում:

Առաջին շրջանում 35-ամյա շվեյցարացին ուժեղ է գտնվել ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովից, որը 6:3, 3:0 հաշվի ժամանակ երկրորդ սեթում հրաժարվել է պայքարից: Այդ մրցախաղում Ֆեդերերը կարիերայում էսյերի քանակը հասցրել է 10 004-ի: Նրա հաջորդ մրցակիցը կլինի սերբ Դուշան Լայովիչը:

Սերբ Նովակ Ջոկովիչը հաղթել է սլովակ Մարտին Կլիժանին: Սլովակ թենիսիստը վնասվածքի պատճառով պայքարից հրաժարվել է 6:2, 2:0 հաշվի ժամանակ: Երկրորդ շրջանում Ջոկովիչը կխաղա չեխ Ադամ Պավլաշեկի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news