09:56 5 հուլիսի, 2017Աշխարհի նախկին առաջին ռակետներ Ռոջեր Ֆեդերերը եւ Նովակ Ջոկովիչը հաղթանակով են մեկնարկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում:
Առաջին շրջանում 35-ամյա շվեյցարացին ուժեղ է գտնվել ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովից, որը 6:3, 3:0 հաշվի ժամանակ երկրորդ սեթում հրաժարվել է պայքարից: Այդ մրցախաղում Ֆեդերերը կարիերայում էսյերի քանակը հասցրել է 10 004-ի: Նրա հաջորդ մրցակիցը կլինի սերբ Դուշան Լայովիչը:
Սերբ Նովակ Ջոկովիչը հաղթել է սլովակ Մարտին Կլիժանին: Սլովակ թենիսիստը վնասվածքի պատճառով պայքարից հրաժարվել է 6:2, 2:0 հաշվի ժամանակ: Երկրորդ շրջանում Ջոկովիչը կխաղա չեխ Ադամ Պավլաշեկի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.